կարևոր
1691 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 23:55

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Երևանում մայիսի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում  է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։  Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +18, երեկոյան՝ +13 աստիճան տաքություն։