01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Տավուշի մարզի Բերդավան համայնքում կովը կանգնել է պայթուցիկ նյութի վրա եւ վնասվածքներ ստացել, տարածքում է եղել նաեւ համայնքի բնակչուհին, որը պայթյունի հետեւանքով առաջացած բեկորներից թեթեւ վնասվածք է ստացել։ Այս մասին NEWS.am-ին պատմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Ինչ-որ պայթուցիկ նյութ է եղել։ Կովն է կանգնել ու վնասնվել, բնակչուհին էլ այդ ասկոլկաներից մի թեթեւ վնասվածք է ստացել։ Հիմա իրեն նորմալ է զգում, արդեն տանն է»,- ասել է Չոբանյանը եւ հավելել, որ ոստիկանությունը զբաղվում է այդ դեպքով, այլ մանրամասներ չի կարող հայտնել։