կարևոր
2660 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-08 23:02

«Facebook» սոցիալական կայքի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

«Facebook» սոցիալական կայքի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ անհատական օգտատերերի համար հասանելի՝ 21 րոպե տևողությամբ տեսանյութ, որի զննությամբ պարզվել է, որ հիշյալ օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: