16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Կորոնավիրուսը ֆորսմաժոր է առանց բացառության աշխարհի բոլոր երկրների համար։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ մարդկությունը պատրաստ չէր համավարակի դեմ պայքարին։
«Որովհետև ոչ ոք չգիտեր, որ նման համավարակ կգա: Կորոնավիրուսը լիակատար ֆորսմաժոր է աշխարհի բոլոր երկրների համար՝ առանց բացառության: Հիմնական խնդիրն այն է, որ մենք բոլորս պատրաստ չէինք այս իրավիճակին: Կարծում եմ, որ այժմ ամենակարևորը միջազգային համագործակցության կլիմայի և մթնոլորտի վերականգնումն է։ Հիմա, փաստորեն, փոխվել է միջազգային համագործակցության մթնոլորտը, և, ցավոք, մենք մեր գործընկերների հետ այն համագործակցության մակարդակը չունենք, այն հաղորդակցությունը, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսը»,-ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի կարծիքով՝ բոլորը պետք է աշխատեն միջազգային համագործակցությունը վերականգնելու և նորմալ հունի բերելու ուղղությամբ։