կարևոր
2038 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 20:29

Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթը նախնական տվյալներով կմեկնարկի ժամը 11։00-ին՝ Գյումրիից

Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթը նախնական տվյալներով կմեկնարկի ժամը 11։00-ին՝ Գյումրիից

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին, նախնական տվյալներով՝  ժամը 11։00-ին Գյումրիից մեկնարկելու է օդային շքերթը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Այս պահի դրությամբ նախատեսված է ժամը 11։00-ին, դա կախված է եղանակային պայմաններից։ Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից։ Այն ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում»,- ասել է Ստեփանյանը։

Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են լինելու նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։