04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք Հախոյանն էր: Պարզվել է, որ նա ժամը 10:30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Անտառային փողոցի 1 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: