28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ես բռնության չեմ դիմել, իմ գործողությունները միտված են եղել բռնությունը կանխելուն: Այս մասին ԱԺ-ում՝ լրագողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ Էդմոն Մարուքյանին մեջքից հարվածելու մասին։
«Մանդատը վայր կդնեմ Մարուքյանից հետո»,- ասել է Ղալումյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև: Երբ ելույթ էր ունենում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, բանավեճ սկսվեց նրա և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միքայելյանը մոտեցավ Մարուքյանին և հարվածեց նրան: Սասուն Միքայելյանը սպառնաց «ցխել», իսկ ավելի ուշ` վիզը կտրել:ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք է սկսվել: