488 դիտում, 2020.05.08 23:13

Չորորդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Չորորդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Չորրորդ զորամիավորումում մայիսի 6-ից 8-ն անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գումարտակը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել  նախորոշված շրջանները, պլանավորվել են գրոհային գործողություններ: Այնուհետև ստորաբաժանումներն անցել են հարձակման լեռնային պայմաններում, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը՝ բարելավելով իրենց դիրքերն առաջնագծում:

Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարական կազմի մարտի  նախապատրաստման և օպերատիվ գործելու հմտությունները, ստորաբաժանումների կրակի կառավարման և փոխգործակցման  կարողությունները:

Զորավարժության ընթացքին հետևել և ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը բարձր է գնահատել ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը:  Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանը մատնանշել է բացթողումները և տվել  դրանք վերացնելու հանձնարարականներ: