կարևոր
2429 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-08 18:52

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, գնաց խորհրդակցական սենյակ։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին

Որպես անձնական երաշխավոր այսօր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։