28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Վանաձորի բժշկական կենտրոնից մայիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 70-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Նախաքննության ընացքում պարզվել է, որ Վանաձորի բնակիչը նշված վնասվածքներն ստացել է 73-ամյա համաքաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, բերման է ենթարկվել և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է: