27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին հայտնեցին Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։
ԱԽ քարտուղարը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նաև այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի կրակի մոտ՝ երախտագիտություն մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության հաստատման համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: