27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Կատալոնական «Բարսելոնա»-ն վերսկսել է մարզումները թիմի մարզաբազայում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մոտ երկու ամիս դադարից հետո ֆուտբոլիստները մարզվել են անհատական ծրագրով և պահպանել են սոցիալական հեռավորությունը: Թիմի հետ մարզվել է նաև վնասվածքից հետո ապաքինված Լուիս Սուարեսը:
Երկու օր առաջ իսպանական երկու գրանդ ակումբների` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները վերադարձել են մարզաբազա: Ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն և բնակություն կհաստատեն ակումբների մարզաբազաներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային: