01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերսկսվող խաղերի խտությամբ պայմանավորված՝ ֆուտբոլիստների ֆիզիկական բեռնվածությունը թեթևացնելուն:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ին նման առաջարկով դիմել էր անգլիական Պրեմիեր լիգան:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դեռևս դադարեցված են եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններ, բացառությամբ` Բելառուսի առաջնության: