27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկարաձգել է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մինչեւ մայիսի 31-ը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Առևտրի, հանրային սննդի, ծառայությունների, մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոչ արտադրական ճյուղեր, ինչպես նաև քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Իսկ ռեստորանները, թատրոնները և մարզական օբյեկտները բացելու համար դեռ վաղ է»,-ասել է Սոբյանինը։
Մայրաքաղաքի քաղաքապետը նաեւ հստակեցրել է, որ Մոսկվայում տեղաշարժվելու համար թույլտվություն հնարավոր կլինի ստանալ շաբաթական երկու անգամ, իսկ բուժհաստատություններ ուղեւորությունների եւ կամավորության համար՝ ամեն օր: