24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ, թուրքական Grup Yorum երաժշտական խմբի կիթառահար Իբրահիմ Գյոքչեքը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ մահվանից 2 օր առաջ՝ մայիսի 6-ին, Գյոքչեքը դադարեցրել էր 324 օր տևած հացադուլը և տեղափոխվել հիվանդանոց։ Դադարեցման պատճառն այն էր, որ համերգներ անցկացնելու նրա պահանջը բավարարվելու էր։
Սակայն մայիսի 8-ին Գյոքչեքը մահացել է։
Նշենք, որ «Grup Yorum» երաժշտական խմբի անդամներից Իբրահիմ Գյոքչեքը և Հելին Բյոլեքը կալանավորվել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող DHKP-C-ի անդամ լինելու մեղադրանքով։ Նրանց համերգներն արգելվել էին, վերջին 4 տարում ոստիկանները բազմիցս ներխուժել են Ստամբուլի Օքմեյդանի շրջանում գտնվող նրանց «Իդիլ» մշակութային կենտրոն։ Ի նշան բողոքի՝ երաժիշտները հացադուլ էին սկսել, պահանջելով խմբի կալանավորված անդամների ազատ արձակումը։ Սակայն Բյոլեքը հացադուլի 288-րդ օրը մահացել էր։
Ոստիկանների այդ գրոհների հետևանքով ավելի քան 30 մարդ ձերբակալվել էր, այդ թվում խմբի 7 անդամներ, որոնք մինչև այժմ էլ կալանքի մեջ են։
Հիմնադրման ժամանակներից՝ 1985 թվականից, տարբեր կազմերով հանդես եկող նշյալ խումբը 23 ալբոմ է թողարկել։ 2016 թվականից Թուրքիայի իշխանություններն արգելում են խմբի համերգները։