կարևոր
1313 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 17:04

Վրաստանում կորոնավիրուսից 10-րդ հիվանդն է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 10-րդ հիվանդն է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 10-րդ հիվանդն է մահացել: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ Stopcov.ge-ում:

Նշվում է, որ 45-ամյա կինը բուժվում էր Գորիի զինվորական հոսպիտալում:

Նշենք, որ մայիսի 8-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 623 դեպք կա, որոնցից 288-ն արդեն առողջացել է:

Կարանտինում 4702 մարդ է, ստացիոնարում՝ 459: