կարևոր
1759 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 16:19

Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին

Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին։

Քոչարյանը նշեց, որ հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, տեղաշարժեր կան նեղ միջացքներով։

«Քրեակատարողական հիմնարկում աշխատակիցները աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են՝ 80 տոկոսը աշխատողների, և ոչ մեկը նրանց չի կարող վերահսկել աշխատանքի ավարտից հետո, թե իրենք ինչով են զբաղված։ 90 տոկոսը երիտասարդներ են, սա նշանակում է, որ առնվազն 50 տոկոսը իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ախտանիշ չի ունենալու, և մարդ կարող է աշխատել, լինել վարակակիր։ Սրանք են պայմանները»,- ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ, Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբեյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ Նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։