կարևոր
1963 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-08 15:38

Իջևան-Դիլիջան ճանապարհին ընկած ծառն այն միակողմանի երթևեկելի է դարձրել

Իջևան-Դիլիջան ճանապարհին ընկած ծառն այն միակողմանի երթևեկելի է դարձրել

Մայիսի 8-ին՝ ժամը 10:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի մոտ 14-րդ կմ-ին ծառը ընկել և ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաները վնասված ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։