կարևոր
1358 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 15:12

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ

Մայիսի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ՝ այդ առումով ընդգծելով միջազգային համագործակցության առանցքային կարևորությունը:

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք վերահաստատվեց բոլոր հնարավոր ուղղություններով փոխգործակցության խորացման և տարբեր մակարդակներում հաստատված երկխոսության դինամիկայի պահպանման պատրաստակամությունը: Կարևորվեց իրավիճակի կայունացման պես երկկողմ ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքների վերսկսումը, այս առումով առանձնանշվեց համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի գումարումը։

Նախարարները մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի և նախաձեռնությունների շուրջ: Այս համատեքստում  Զոհրաբ Մնացականյանը և Չինգիզ Այդարբեկովն ուրվագծեցին ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում անդամ երկրների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը:

Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: