«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առավոտյան ծեծկռտուքից հետո ԱԺ-ի վերսկսված նիստում իր ելույթում նշեց, որ սպասում են կատարվածի համարժեք արձագանքին, մինչ այդ էլ ամբողջ խմբակցությունը հեռանում է նիստերի դահլիճից։
«Միջադեպից անցել է արդեն 3 ժամ և ավելի, սակայն մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական, քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետևից, կողքից չեն խփել: Բայց ասելիքս հետևյալն է՝ ինչ եղել է, քաղաքական է, և պետք է ունենա քաղաքական գնահատական: Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պետք է ունենա քաղաքական գնահատական: Եվ մենք ակնկալում ենք թե իշխող խմբակցությունից, թե Հայաստանի քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանի հայտարարությունից հետո, պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը ։ Այնուհետև ամբիոնին մոտացավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ում ելույթով էլ շարունակվեց նիստը։