24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել: Խմբակցության նիստից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ՝ հիմնականում վարչության մի քանի անդամներով հանդիպում էր տեղի ունեցել:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչության հանդիպմանը հնչած մտքերը կհնչեցնեն նաև խմբակցության նիստում: Ընդհանուր առմամբ, Սիմոնյանն անընդունելի էր համարել բռնության ցանկացած դրսևորում։
Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի է ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:
ԱԺ նիստը ևս վերսկսվել է։