27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում շարունակվում են այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ քննարկումները։ Ներկա են իշխող խմբակցության պատգամավորներ։
Factor.am-ի հաղորդմամբ՝ քննարկման սկզբում ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց քիչ առաջ վարչապետը հեռացել է խորհրդարանից։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ Էդմոն Մարուքյանի ելույթից հետո։ Մարուքյանի հետ կռվի մասնակիցների թվում էին իշխող ուժից Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը։