կարևոր
1593 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-08 13:30

Աֆղանստանի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Աֆղանստանի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Աֆղանստանի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆերոզը վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

«Նախարարի առողջական վիճակը կայուն է, նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ»,-ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վահիդուլա Մայարը:

Պաշտոնյան նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է. այն կազմում է 3 հազար 563: