Պաշտպանության Նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Զինված ուժերում կորնավիրուսյին հիվանդության վարակման դեպքերին, նշելով, որ կորոնավիրուսով վարակված շուրջ 20 զինծառայող կա։
«Ունենք և՛ վարակվածներ, և՛ մեկուսացվածներ, ինչպես նաև ռիսկային խմբի անձակազմ, որոնք այս պահին տանն են գտնվում։ Վտանգավոր ոչինչ չկա։ Զինված ուժերում ընդհամենը երեք բարդացում ունենք, ոչ ավելին»,- մանրամասնել է նախարարը։