12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն:
Տեղեկությունը հաղորդում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։