08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10 հազար 699-ով՝ դառնալով 187 հազար 589:
ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, հայտնում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է 26 հազար 608 մարդ, մահացածների թիվը 1723 է:
Կենտրոնական շտաբի տվյալներով, վարակվածների մեկօրյա աճի տեմպը կազմում է 6 տոկոս, ինչը վարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 78.9 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել: