կարևոր
1936 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-08 12:04

Փլուզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտո­ճանապարհին

Փլուզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտո­ճանապարհին

Մայիսի 7-ին, ժամը 15:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտո­ճանապարհի 35-րդ կմ-ի մոտակայքում ավտոճանապարհը փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 35-րդ կմ-ի հատվածում Դեբեդ գետը վարարել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը (մոտ 8 մ երկարությամբ, 3 մ լայնությամբ) փլուզվել է: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը և իրակա­նացրել հերթապահություն։