15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN) բարձրաձայնում է պաշտպանական միջոցների շարունակական պակասի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Մենք շարունակում ենք ստանալ հաղորդումներ անձնական պաշտպանիչ պարագաների պակասի մասին ոչ միայն հիվանդանոցներում, այլև խնամքի տներում կամ հիվանդներին վերջիններիս տներում խնամող անձնակազմի համար: Մենք կարծում ենք, որ անհատական պաշտպանիչ սարքավորումների մատակարարման պակասը կապված է վարակի մակարդակի բարձրացման հետ, որին ականատես ենք»,-ասել է կառույցի ղեկավար Հովարդ Քաթթոնը: Նա «Reuters»-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց ունեցած տվյալներով վարակի հետևանքով մահացել է ավելի քան 260 բուժքույր, իսկ վարակվել մոտ 90 հազար բուժաշխատող: Նա տեղեկացրել է, որ այս թիվը հիմնված է 30 երկրից ստացված տեղեկությունների վրա: ICN- ն ընդգրկում է 130 ազգային միություններ, ուր գրանցված է ավելի քան 20 միլիոն բուժաշխատող:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը համակարգում է համաճարակի դեմ գլոբալ պայքարը, նշում է, որ իր 194 անդամ պետությունները չեն տրամադրում ամբողջական թվեր առողջապահական ոլորտի աշխատողների վարակման մասին ճգնաժամի աննախադեպ բնույթի պատճառով: ԱՀԿ-ի վերջին գնահատականների համաձայն ապրիլի 11-ին մոտ 22 հազար առողջապահության ոլորտի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: