կարևոր
1389 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 11:13

Կանխվել է քաղաքացիների ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացիների ինքնասպանության փորձը

Մայիսի 7-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը::

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ․-ի (ծնված 1980 թ․) և  Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989 թ․) ինքնասպանության փորձը։ Սամվել Մ․-ն տեղափոխվել է Կենտրոնի ՈԲ, իսկ Վաղարշակ Ա․-ն դեպքի վայրից հեռացել է: