Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև: Երբ ելույթ էր ունենում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, բանավեճ սկսվեց նրա և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միքայելյանը մոտեցավ Մարուքյանին և հարվածեց նրան: Սասուն Միքայելյանը սպառնաց «ցխել», իսկ ավելի ուշ` վիզը կտրել:
ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը ստիպված էր ընդմիջում հայտարարել: