կարևոր
1731 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-08 10:36

Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է․փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ

Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է․փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 7-ին, ժամը 11:29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 հասցեում գտնվող Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվխումբը:

Պարզվել է, որ շենքը վթարային է (կառուցվել է 1895 թ.): Փրկարարներն ապամոնտաժել են 3 քար և 2 քմ թիթեղ: