30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 7-ին, ժամը 09:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) և թափվել է հարակից տան բակում կայանած «Mitsubishi Altrek» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ մասամբ վնասելով դուռը:
Փրկարարների օգնության կարիքը չի եղել: