կարևոր
1727 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 10:32

Այսօր Երկրապահի օրն է

Այսօր Երկրապահի օրն է

Մայիսի 8-ը՝ 1993 թվականին ստեղծված Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ) հասարակական կազմակերպության անդամների՝ երկրապահների օրն է։

Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ Կամավորականների Միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։ 

2002թ.-ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։

Կազմակերպությունն ունի զինանշան (թեւերը բացած արծիվ, ներքեւում սուր եւ վահան՝ հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ: Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ աջակցել հայրենիքի բարգավաճման եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը եւ այլն:

Երկրապահ կամավորականների միությանը կարող է անդամակցել յուրաքանչյուր քաղաքացի, որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, աջակցում է այդ գործընթացին և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը: