25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նշանակվել է բարեփոխումների Գործադիր կոմիտեի ղեկավար` Բարեփոխումների ազգային խորհրդի կազմում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին: Այս մասին տեղեկանում ենք պետության ղեկավարի պաշտոնական կայքէջից, հաղորդում է Interfax-ը։
Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին՝ երկրի այդ ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով: Կառույցը նախագահին կից հատուկ խորհրդատվական մարմին է՝ բարեփոխումների իրականացման հարցով: