28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 30-35 տարեկան 2 տղամարդ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։
Տղամարդիկ պահանջում են, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրանք ասում են, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ԱԻՆ-ի հոգեաբանական ծառայության կենտրոնի խումբը: