կարևոր
1653 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-07 22:33

Բրիտանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 539-ով

Բրիտանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 539-ով

Բրիտանիայում COVID-19-ի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 539-ով՝ հասնելով 30 615-ի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է РИА Новости-ն։

Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: 

Վարակակիրների թիվը վերջին մեկ օրում աճել է 5614-ով՝ հասնելով 206 715-ի։ Նախօրեին՝ 6111 էր, իսկ ընդհանուր թիվը 201 101:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: