կարևոր
1218 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 22:14

Չեմպիոնների լիգայում հստակեցվում է առաջին հանդիպման օրը

Չեմպիոնների լիգայում հստակեցվում է առաջին հանդիպման օրը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հստակեցվում են առաջիկա հանդիպումների ժամկետները: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին: Կազմակերպիչներն առավել մեծ ուշադրություն են դարձնելու ապահովության նորմերին:

Մյուս հանդիպումների մասին դեռևս հստակ լուրեր չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնությունները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային: 

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեցին մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ: