կարևոր
1474 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 22:04

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները

Այսօր՝ մայիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայներ են լսել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և ապօրինի զենք կրելու, օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 42-ամյա Ենոք Մ.-ին:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարել և հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակի՝ կրակված 2 պարկուճ, իսկ Ենոք Մ.-ի մոտ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 փամփշտակալով և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ ատրճանակը առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: