կարևոր
1668 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-07 21:26

Երկրորդ զորամիավորման զորամասի մոտոհրաձիգները մասնակցել են մարտավարական զորավարժության

Երկրորդ զորամիավորման զորամասի մոտոհրաձիգները մասնակցել են մարտավարական զորավարժության

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 6-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները դաշտային պայմաններում ցուցադրել են մարտի նախապատրաստման և վարման բարձր պատրաստություն, հրամկազմի գործողությունները և ստորաբաժանումների փոխգործակցությունը գնահատվել են գերազանց: