կարևոր
1901 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-07 21:07

Արոնյանը շարունակում է հաջող ելույթները «Ազգերի լիգայում»

Արոնյանը շարունակում է հաջող ելույթները «Ազգերի լիգայում»

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:

Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, մրցաշարի 5-րդ տուրում հաղթեց աշխարհի թիմից Ալիռեզա Ֆիրուջային, իսկ 6-րդ տուրում կիսեց միավորը Ռուսաստանից Վլադիսլավ Արտյոմովի հետ:

Այժմ Եվրոպայի թիմը բարելավել է դիրքը մրցաշարային աղյուսակում և 2-րդ տեղում է: Առաջատարը Չինաստանն է:

ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցում են  ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Այն կեզրափակվի մարտի 10-ին: