01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն լիազորությունների իրականացման ընթացքում և ընգծելով երկու ինստիտուտների միջև սերտ համագործակցության հանգամանքն ու դրա կարևորությունը։
Այդ մասին հայտնում են ՍԴ-ից։
Ի պատասխան նշվածի, Ռոբերտ Սպանոն ևս կարևորել է երկու դատարանների միջև համագործակցության հետագա խթանումը մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ ուղղված մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել բարձր մակարդակի չափանիշների հաստատմանը, ընգծել երկու դատարանների միջև վերջին ժամանակներում հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ապահովելու երկու ինստիտուտների միջև գերազանց հարաբերությունների պահպանումը։