կարևոր
1266 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 20:44

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։

Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։ Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝  զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։

Միաժամանակ, Կրեմլում ընդգծել են, որ Պուտինը և Թրամփը շնորհավորանքներով են փոխանակվել ֆաշիզմի դեմ պայքարում տոնած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։