28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ֆրանսիական սահմանները չեն բացվի մինչ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ներդրված սահմանափակումների վերացումը։ Այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Նա նաև ընդգծել է, որ եվրոպական տարածքից Ֆրանսիա մուտք գործելու և երկրներից դուրս գալու հարցը կլուծվի համապատասխան հրամանագրով։
Նախարարն ավելացրել է, որ Ֆրանսիայում կարանտինային սահմանափակումները կերկարաձգվեն մինչ հուլիսի 15-ը։ «Մենք դեռևս այդ զգուշավորության կարիքն ունենք»,- ավելացրել է Կաստաները։