16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր նիստի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ առաջարկն ուղարկել են, ենթադրում է, որ այն կընդունվի:
Նիստը նշանակված է երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին ժամը 13:00-ին:
Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերին, պաշտոնավորել է մինչև 2018 թվականը: