24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցներից մեկում առաջին անգամ ուսումնական ծրագրում ընդգրկվել է «ֆուտբոլ» առարկան:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «2020 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավագ դպրոցում «ֆուտբոլ» մարզաձևի մարզական հոսք ձևավորելու մասին։ Շուրջ 2 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի, Վարդենիսի՝ Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ղեկավար անձնակազմի և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտաշխատողների համատեղ ջանքերով իրականություն է դարձել մի նախագիծ, որը կարող է հրաշալի նախադեպ հանդիսանալ հանրակրթական դպրոցներում ֆուտբոլը նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: