կարևոր
1806 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-07 17:25

Բաբաջանյանն իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները համարում է անբավարար

Բաբաջանյանն իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները համարում է անբավարար

ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը գործող կառավարության աշխատանքի արդյունքում նկատում է ինչպես սկզբունքային հաջողություններ, այնպես էլ ձախողումներ՝ հատկապես իրավապահ համակարգում: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնել է ԱԺ-ում՝ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ քննարկմանը:

«Ամենատարբեր ոլորտներում կառավարությունն ունեցել է ինչպես էական սկզբունքային հաջողություններ և ձեռքբերումներ, այնպես էլ ձախողումներ: Միայն վերջին օրերի զարգացումները բավարար են, որ փաստվի՝ իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները անբավարար են, եթե չասենք՝ թերի, երբեմն փնթի աշխատանքի արդյունք: Տպավորություն է, որ մենք գործ ունենք Ոստիկանության և Ազգային անվտանգության մարմինների որոշ շրջանակների կողմից պետականության, պետության դեմ կազմակերպված դիմադրության կամ սաբոտաժի հետ»,-կարծիք հայտնել է Բաբաջանյանը: