կարևոր
3649 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 16:51

Մայիսի 8-ին՝ «Երկիր մեդիայի» եթերում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մայիսի 8-ին՝ 19։00-ին, «Երկիր Մեդիայի» ուղիղ եթերում մեկնարկելու է Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված տոնական հեռուստամարաթոն։ 6 ժամանոց ծրագրում, Շուշիի ազատագրման հրամանատարները, մասնակիցները ներկայացնելու են այդ ողջ ընթացքը։

Եթերում կլինի Ազատամարտը, Արցախի ու Շուշիի կյանքը ներկայացնող տեսաֆիլմեր, երաժշտական հագեցած ծրագրիր։ Լինելու են ուղիղ միացումներ աշխարհի տարբեր անկյունների հետ, որտեղից խոսելու են մեր հայրենակիցները, ներկայացնելու հանուն Արցախի իրենց գործունեությունը։ Մայիսի 8-ին Երկիր Մեդիան հնարավորություն է տալու համայն հայությամբ նշելու Շուշիի ազատագրման մեծ տոնը։