կարևոր
1569 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 16:57

Կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է

Կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է

Մայիսի 7-ին` ժամը 09:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։