23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով երկրի խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են և տեղի կունենան հուլիսի 19-ին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահական պալատի մամուլի ծառայությանը:
«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սիրիական իշխանությունների կանխարգելիչ միջոցառումներից ելնելով՝ նախագահ Բաշար ալ Ասադը կարգադրել է հետաձգել մայիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները, դրանք կկայանան հուլիսի 19-ին»,-ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Սկզբնական շրջանում Սիրիայի խորհրդարանական ընտրությունները ծրագրված էր անցկացնել ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով ընտրությունները հետաձգվել և նշանակվել էին մայիսի 20-ին:
Վերջին տվյալներով՝ Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 և մահվան 3 դեպք: