27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում ստացվել այն մասին, որ շտապօգնության առաջնային պատի ծակած-կտրած ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն ստացել է 2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ն.Շենգավիթ 14-րդ և 6-րդ փողոցների հատման վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի բնակչի կողմից:
Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1- ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: